Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայող Գևորգ Խաչատրյանը տեղափոխվել է Երևան, «Արմենպրես»-ին փոխանցել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Ըստ նրա՝ զինծառայողի վիճակը ներկայումս գնահատվում է կայուն ծանր:
20-ամյա զինծառայողը, հիշեցնենք, կրծքավանդակի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել հունիսի 7-ին ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Խաչատրյանը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: