Մատչելիության հղումներ

Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի 17 կիլոմետրը Բարեկամավանին է բաժին հասնում։ Տավուշի մարզի այս գյուղի հողատարածքներից 450 հեկտարը չի մշակվում ականապատված լինելու ու սահմանին մոտ գտնվելու պատճառով։

Գյուղապետ Ջոնիկ Միքայելյանն ասում է՝ վերջին շրջանում կրակոցներ քիչ են հնչում, համեմատաբար խաղաղ է, չնայած դպրոցն ու տների մեծ մասը մշտապես նշանառության տակ են։

Աստղիկ Ազատյանը այն քչերից է, ով գյուղից դուրս ապրելուց որոշ ժամանակ անց Բարեկամավան է վերադարձել: Արդեն 18 տարի է դպրոցի տնօրենն է։ Ամեն տարի տեսնում է, թե ինչպես է աշակերտների թիվը պակասում։ Նոր ուսումնական տարում էլ երկու շրջանավարտներին մեկ առաջին դասարանցի կփոխարինի, ու սովորողների թիվը կդառնա 18։ Խորհրդային տարիներին Բարեկամավանի դպրոցը 300-ից ավելի աշակերտ ուներ։

Գյուղացիներն ասում են՝ այնքան են քչացել, որ Բարեկամավանում միայն բարեկամներով են մնացել։ Զինվորների թիկունքն են պահում և ակնկալում են, որ իրենց թիկունքն էլ կառավարությունը կպահի։ Նոր կառավարության հետ հույսեր են կապում։ Ասում են՝ որոշ ժամանակ անց իրենց համեստ պահանջները կներկայացնեն։

«Ազատության» «Գյուղամեջ» հաղորդաշարի՝ Բարեկամավանին նվիրված թողարկումը դիտե՛ք այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG