Մեծ յոթնյակում (G7) Եվրամիության ներկայացուցիչները դեմ են, որ Ռուսաստանը վերստին մասնակցի բանակցություններին, քանի որ Կրեմլը դեռ չի իրագործել ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ ստանձնած պարտավորությունները: Այդ մասին այսօր` Յոթնյակի գագաթնաժողովից առաջ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` հանդիպելով Եվրամիության անդամ գործընկերներին: Վերջիններս, սակայն, դեռ համատեղ հայտարարությամբ հանդես չեն եկել:
Ռուսաստանը Մեծ ութնյակի կազմից դուրս թողնվեց 2014 թվականին` Ղրիմի բռնակցումից հետո: Երեկ, սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե անհրաժեշտ է թույլ տալ, որ Մոսկվան կրկին մասնակցի աշխարհի առաջատար երկրների այդ հավաքին: