Մատչելիության հղումներ

Երևանում այսօր և վաղը անձրևի հավանականությունը փոքր է


Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հունիսի 9-10-ը, 14-ին Հայաստանի առանձին շրջաններում, հունիսի 11-13-ը շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունիսի 9-11-ը էապես չի փոխվի, 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 14-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևանում հունիսի 9-10-ը, 14-ին անձրևի հավանականությունը փոքր է, հունիսի 11-13-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG