Մատչելիության հղումներ

Պուտինը Չինաստանում «Բարեկամության շքանշան» է ստացել, զբոսնել արագընթաց գնացքով


Ռուսաստանի և Չինաստանի նախագահները հանդիպում են չինացի պատանի հոկեյիստների հետ, Չինաստան, 8-ը հունիսի, 2018 թ․
Ռուսաստանի և Չինաստանի նախագահները հանդիպում են չինացի պատանի հոկեյիստների հետ, Չինաստան, 8-ը հունիսի, 2018 թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռօրյա այցով մեկնել է Չինաստան: Վերջին մեկ տարվա ընթացքում սա Կրեմլի ղեկավարի երրորդ այցն է այդ երկիր, որի հետ Ռուսաստանը փորձում է հնարավորինս ջերմ հարաբերություններ պահպանել Արևմուտքից մեկուսացման ֆոնին:

Չինաստանում Պուտինը հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Սի Ծինփինի, մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ռուս և չինացի առաջնորդներն արագընթաց գնացքով կարճ ճամփորդություն են կատարել: Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահին է հանձնել Չինաստանի «Բարեկամության շքանշանը»: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության, Պուտինը դարձել է առաջին օտարերկրյա առաջնորդը, «ով արժանանում է Չինաստանի այդ բարձր պետական պարգևին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG