Մատչելիության հղումներ

Amnesty International-ը Ռուսաստանից պահանջում է ազատ արձակել ուկրաինացի ռեժիսորին


Ուկրաինա - Ակցիա Խերսոնում՝ ի պաշտպանություն Օլեգ Սենցովի, 2-ը հունիսի, 2018թ․
Ուկրաինա - Ակցիա Խերսոնում՝ ի պաշտպանություն Օլեգ Սենցովի, 2-ը հունիսի, 2018թ․

Amnesty International հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է ազատ արձակել Ռուսաստանում ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին:

Amnesty International-ը նշում է, որ «ճաղերի ետևում ապօրինի պահվող» Սենցովը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել «անարդար և քաղաքականացված դատական լսումների» արդյունքում:

Արդեն 25 օր է ուկրաինացի ռեժիսորը հացադուլի մեջ է՝ Ռուսաստանում պահվող բոլոր ուկրաինացի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:

Աշխարհում մեկնարկել է #SaveOlegSentsov արշավը, որի մասնակիցները՝ հայտնի քաղաքական գործիչներ, արվեստագետներ, գրողներ, ակտիվիստներ, կոչ են անում բոլոր ոչ անտարբեր մարդկանց միանալ հունիսի 8-ին և 9-ին նախատեսված օնլայն ակցիային և «Մեծ յոթնյակի» առաջնորդների էջերի մեկնաբանություններում Կրեմլի նկատմամբ ճնշում գործադրելու կոչեր գրել: Ակցիայի կազմակերպիչները համոզված են, որ «Կրեմլի գերիների» հարցը պետք է դառնա ուրբաթ օրը Կանադայում մեկնարկող «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի առանցքային հարցերից մեկը:

Սենցովը ռուսաստանյան հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել է 2014 թվականի մարտին և 20 տարվա ազատազրկման դատապարտվել բռնակցված Ղրիմի թերակղզում ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով: Սենցովը չի ընդունել մեղքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG