Մատչելիության հղումներ

Ինքնասպան է եղել հեռուստաաստղ Էնթոնի Բուրդեյնը․ CNN


Այսօր Ֆրանսիայի հյուրանոցներից մեկում ինքնասպան է եղել CNN-ի հայտնի հեռուստահաղորդավար Էնթոնի Բուրդեյնը: Այս մասին հայտնում է CNN-ը:

61-ամյա հեռուստաաստղը, ով նախկինում զբաղվում էր խոհարարությամբ, անցյալ տարի ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի ուղեկցությամբ այցելել էր Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ և իր «Էնթոնի Բուրդեյն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար ռեպորտաժներ պատրաստել, որոնք եթեր են գնացել նախորդ ամիս:

Ֆրանս-հրեական ծագումով ամերիկացի հայտնի խոհարարի՝ տարբեր երկրների խոհանոցների մասին պատմող, քաղաքականությամբ համեմված հաղորդաշարը համարվում է CNN հեռուստաընկերության ամենաբարձր վարկանիշն ունեցող հեռուստաշոուներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG