Մատչելիության հղումներ

9 պատգամավորներ երաշխավորագիր են ներկայացրել Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար


Արամ Մանուկյանը հիվանդանոցում, սեպտեմբեր, 2016թ․

«Սասնա ծռերից» Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն իր պաշտպանյալին կալանքից ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեց դատարան։

Պետրոսյանը նշեց, որ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության 7 և «Ելք» խմբակցության 2 պատգամավորներ երաշխավորագիր են ներկայացրել Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար, ըստ որի՝ ազատ արձակման դեպքում նա պատշաճ կներկայանա դատական նիստերին, չի խոչընդոտի դատաքննությանը։

Պետրոսյանը նաև նշեց, որ «Ելք»-ի պատգամավորներից Հայկ Կոնջորյանը և Ալեն Սիմոնյանը յուրաքանչյուրը 500 հազարական դրամ է վճարում Մանուկյանի համար։

Դատարանն այժմ ընդմիջում է հայտարարել, որպեսզի պատգամավորները գան և ծանոթանան նման դեպքերում դատարանի պայմաններին ու որոշ փաստաթղթեր ստորագրեն։

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG