Մատչելիության հղումներ

Իդլիբում օդային հարձակման հետևանքով առնվազն 38 խաղաղ բնակիչ է զոհվել


Սիրիա - Որպես «Սպիտակ սաղավարտներ» հայտնի փրկարարները փորձում են փլատակներից դուրս բերել ողջ մնացածներին, Զարդանա, Իդլիբի նահանգ, 7-ը հունիսի, 2018թ․
Սիրիա - Որպես «Սպիտակ սաղավարտներ» հայտնի փրկարարները փորձում են փլատակներից դուրս բերել ողջ մնացածներին, Զարդանա, Իդլիբի նահանգ, 7-ը հունիսի, 2018թ․

Սիրիական Իդլիբում ենթադրաբար ռուսական օդուժի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 38 խաղաղ բնակիչ, հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը:

«Ռազմական օդանավերը, որոնք, ենթադրվում է, ռուսական են, հարձակվել են Իդլիբի հյուսիսային մասում գտնվող Զարդանա գյուղի վրա, ինչը հանգեցրել է մեծ թվով զոհերի», - հայտարարել է Լոնդոնում տեղակայված սիրիական իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Ռամի Աբդուլռահմանը: Զոհերի թիվը, ըստ նրա, կարող է ավելանալ, քանի որ օդային հարվածների արդյունքում վիրավորված 50 հոգուց շատերի վիճակը ծայրահեղ ծանր է:

Իրավապաշտպանը հայտնել է նաև, որ փրկարարները փորձում են փլատակներից դուրս բերել ողջ մնացած մարդկանց:

Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբի շրջանը երկրում ամենախոշոր տարածքն է, որ շարունակում է մնալ կառավարական բանակի դեմ պայքարող զինյալների վերահսկողության տակ:

Ռուսաստանը Սիրիայում ռազմական արշավ է իրականացնում 2015 թվականից՝ օգնելով երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին հաղթել արդեն յոթ տարի շարունակվող պատերազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG