Մատչելիության հղումներ

Կառավարության ծրագիրն ընդունվեց


Ազգային ժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում ձայների 62 կողմ, 39 դեմ հարաբերակցությամբ հավանություն տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագրին։

Ավելի քան մեկ ամիս շարունակվող ցույցերից հետո՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ է ընտրվել մայիսի 8-ին: Մայիսի 12-ին ամբողջովին ձևավորվել էր նոր կառավարությունը, որը հունիսի 1-ին հաստատել էր իր ծրագիրն ու ներկայացրել ԱԺ: Այս ծրագիրը փորձագիտական շրջանակների կողմից անվանվում է անցումային և որպես առաջնահերթություն սահմանում է մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG