Արտերկրում ապրող Թուրքիայի քաղաքացիները այսօրվանից սկսել են քվեարկել հունիսի 24-ին նախատեսված համապետական ընտրություններում:
Արտասահմանում ապրող թուրքերից ձայնի իրավունք ունեն շուրջ երեք միլիոնը, ինչը ընդհանուր ընտրազանգավծի շուրջ հինգ տոկոսն է կազմում:
Քվեարկությունն անցկացվում է նախապես նշանակված ժամկետից շուրջ մեկուկես տարի շուտ, ընդդիմախոսները պնդում են, թե վաղաժամ ընտրությունների գնալով՝ գործող նախագահ Ռեջեփ Էրդողանն ուզում է օր առաջ ամրապնդել իր իշխանությունը:
Քվեարկությունից հետո, ըստ սահմանադրական փոփոխությունների, Թուրքիան խորհրդարանականից կանցնի նախագահական կառավարման՝ երկրի առաջնորդին տալով շատ ավելի ընդարձակ լիազորություններ:
Սոցիոլոգիական հարցումները, սակայն, փաստում են, որ էրդողանն ամենայն հավանականությամբ չի կարողանա առաջին իսկ փուլում հաղթանակ տանել։