Մատչելիության հղումներ

Ուկրաինայում կստեղծվի նոր դատարան, որը կքննի պաշտոնատար անձանց կոռուպցիոն հանցագործությունները


Ուկրաինայի խորհրդարանը հավանություն է տվել կոռուպցյաի դեմ պայքարի գործերով հատուկ դատարան ստեղծելու օրենքին, ինչը հնարավորություն կտա կառավարությանը առավել մեծ ֆինանսական աջակցություն ստանալ Արժույթի միջազգային հիմնադրամից ու միջազգային մյուս դոնորներից, որոնք պնդում էին, թե Կիևը բավարար քայլեր չի ձեռնարկում այս ուղղությամբ:

Նոր դատարանը, որն ըստ օրենքի պետք է ձևավորվի առաջիկա մեկ տարվա ընթցաքում, քննելու է պաշտոնատար անձանց մեղսագրվող կոռուպցիոն հանցագործությունները:

Դատավորներն ընտրվելու են բաց մրցույթով՝ միջազգային փորձագետների աջակցությամբ:

Ողջունելով օրենքի ընդունումը՝ նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է ՝սա հաղթական օր է Ուկրաինայի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG