Մատչելիության հղումներ

Ստոկհոլմի ահաբեկիչը ցմահ ազատազրկման դատապարտվեց


Ռախմատ Ակիլով

Շվեդիայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Ուզբեկստանի քաղաքացի Ռախմատ Ակիլովին՝ հինգ մարդու սպանության, ևս տասին մարմնական վնասվածքներ հասցնելու համար:

Անցած տարվա ապրիլին Ակիլովը Ստոկհոլմի կենտրոնում՝ բանուկ փողոցներից մեկում բեռնատարով վրաերթի էր ենթարկել անցորդներին:

40-ամյա ուզբեկստանցին ընդունել է մեղքն ու պնդել, թե փորձել է այդ քայլով ստիպել Շվեդիայի իշխանություններին՝ դադարեցնել պայքարը «Իսլամական պետության» դեմ: Ահաբեկչական հարձակման նախօրեին Ակիլովը հավատարմության երդում էր տվել ահաբեկչական այդ խմբավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG