Մատչելիության հղումներ

Բանակցություններին Ղարաբաղի մասնակցության հարցով պետք է պայմանավորվեն Բաքուն և Երևանը․ Լավրով


ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Զոհրաբ Մնացականյան, Մոսկվա, 7-ը հունիսի, 2018թ․

«Եթե պաշտոնական Բաքուն ու Երևանը պայմանավորվեն, որ որևէ փուլում Ղարաբաղը կրկին պետք է ներկայացված լինի բանակցություններում, դա կլինի նրանց որոշումը, որին մենք հարգանքով կվերաբերվենք», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի գործընկերոջ հետ այսօր Մոսկվայում կայացած հանդիպումից հետո:

Լավրովը միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ խնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Հիշեցնենք, Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության մասին: Այդ դիրքորոշումը նա ևս մեկ անգամ վերահաստատեց այսօր՝ Ազգային ժողովում ներկայացնելով իր կառավարության ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG