Մատչելիության հղումներ

ՄԱԿ ԱԽ-ն միաձայն դատապարտում է հրադադարի խախտումները Ուկրաինայի արևելքում


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Նյու Յորք, 6-ը հունիսի, 2018թ․
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Նյու Յորք, 6-ը հունիսի, 2018թ․

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն դատապարտել է հրադադարի շարունակական խախտումները Ուկրաինայի արևելքում և կոչ է արել անհապաղ հեռացնել ծանր սպառազինությունը տարածքից:

Ֆրանսիայի և Գերմանիայի հովանավորած բանաձևում ասված է, որ խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ին ջանքեր գործադրել քաղաքացիներին օգնելու համար, որոնք 4 տարի շարունակ Ուկրաինայի կառավարության և ռուսամետ անջատականների միջև ծավալված պատերազմի զոհն են:

Խորը մտահոգություն արտահայտելով Ուկրաինայում անվտանգության իրավիճակի վերաբերյալ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կողմերին հերթական անգամ կոչ է անում հավատարիմ մնալ 2015 թվականին Մինսկում ձեռք բերված համաձայնություններին:

Հունիսի 11-ին Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարները մտադիր են հանդիպել Բեռլինում՝ փորձելու վերսկսել Մինսկի խաղաղ գործընթացը: Վերջին նմանատիպ փորձը ձախողվեց դեկտեմբերին:

Ուկրաինայում հակամարտության հետևանքով ավելի քան 10 հազար 300 մարդ է սպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG