Մատչելիության հղումներ

Հայաստանի ցույցերից տեղյակ ռուսաստանցիների 14 տոկոսը հարգանքով, 10 տոկոսը՝ համակրանքով են վերաբերվում հայաստանյան իրադարձություններին


Ռուսաստանցիների կեսը տեղյակ են անցած ամիսներին Հայաստանում տեղի ունեցած զանգվածային ցույցերի մասին, իսկ նրանց կեսից ավելիի կարծիքով՝ մոտ ապագայում Ռուսաստանում նման բողոքի ակցիաներ հնարավոր չեն: Դա են վկայում «Լևադա» կենտրոնի մայիսի 24-30-ը անցկացրած հարցումների արդյունքները:

Հայաստանյան իրադարձություններից տեղյակ ռուսաստանցիների 58 տոկոսը դրանց նկատմամբ որևէ հատուկ վերաբերմունք չի արտահայտել, 14 տոկոսը հարգանքով է վերաբերվում, իսկ 10-ական տոկոսը՝ համակրանք ու հակառակը՝ ներվայնություն է հայտնել: Հայաստանյան իրադարձությունները ռուսաստանցիների 2 տոկոսի մոտ զայրույթ են առաջացրել, իսկ հարցվածների 1 տոկոսը նախանձով է նայում Հայաստանին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG