Մատչելիության հղումներ

Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց փաստաբանի միջնորդության քննությունը՝ փոխել Ներսես Պողոսյանի խափանման միջոցը և Ժիրայր Սեֆիլյանի գործով անցնող մեղադրյալին ազատ արձակել քաղաքից չհեռանալու ստորագրությամբ:

Նախագահող դատավորը հայտարարեց, որ այդ հարցին կանդրադառնա դատական ակտ կայացնելու փուլում:

Որոշումը լսելով Ներսես Պողոսյանը դատարանում հայտարարեց, որ հացադուլ է սկսում:

Այս տարվա մարտին առաջին ատյանի դատարանը Ներսես Պողոսյանին դատապարտել էր 3.5 տարվա ազատազրկման՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG