Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը մասնակցում է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

Այսօր Ռուսաստանի Տուվայի շրջանում անցկացվում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, բացելով նիստը, ասել է, թե ԱՊՀ երկրները բախվում են ընդհանուր մարտահրավերների ու սպառնալիքների, առաջին հերթին՝ միջազգային ահաբեկչության կողմից:

«Խորհրդանշական է, որ նիստն անցկացվում է Ասիայի աշխարհագրական կենտրոնում՝ Կիզիլում: Համատեղ սահմաններն ու պատմական կապերի ընդհանրությունը մեզ թույլ է տալիս վստահելի երկխոսություն ծավալել ամենահրատապ թեմաների շուրջ», - ասել է նա:

Ռուսաստանի Տուվայի շրջանը գտնվում է Մոնղոլիայի հետ սահմանին: Պատվավոր հյուրի կարգավիճակով ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին առաջին անգամ մասնակցել է նաև Մոնղոլիայի պաշտպանության նախարարը:

Նիստի ընթացքում Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Դավիթ Տոնոյանին Հայաստանի պաշտպանության նախարար նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով ազգային Զինված ուժերի ամրապնդման գործում: Նույն մաղթանքով Շոյգուն շնորհավորել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին՝ նրա ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG