Իտալիայի նոր վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ իր կառավարության առաջանահերթություններն են լինելու ապօրինի ներգաղթի դադարեցումը և Ռուսաստանի հետ կապերի ամրապնդումը:
Ելույթ ունենալով խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում, Կոնտեն ասել է, որ ջանքեր է գործադրելու Ռուսաստանի ուղղությամբ «բացվելու համար», ինչը նաև ենթադրում է վերացնել Մոսկվայի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցները, որոնք, ըստ Իտալիայի վարչապետի, հարվածում են քաղաքացիական հասարակությանը:
Սենատը երեկ հաստատեց Ջուզեպե Կոնտեի կառավարության կազմը: Ստորին պալատում քվեարկությունը կկայանա այսօր: