Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դաշնակիցներին զգուշացնում է Իրանի հետ գործարքների «էական ռիսկերի» մասին


ԱՄՆ ֆինանսների նախարարության շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ ֆինանսների նախարարության շենքը Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգները հորդորում է իր դաշնակիցներին և գործընկերներին ջանասիրաբար գործել՝ համոզվելու, որ Իրանը չի մոլորեցնում իրենց՝ իր «զազրելի քայլերը» ֆինանսավորելու համար: Ժամեր առաջ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ ֆինանսների նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Դուք պետք է ավելի կոշտ պահանջեք ձեր ֆինանսական համակարգերից, պահանջեք ձեր ընկերություններից՝ անել ավելին, որպեսզի չհայտնվեն Իրանի նենգ ցանցում, որպեսզի հստակ պատկերացում լինի այն էական ռիսկերի մասին, որոնք կառաջանան Իրանում ընկերությունների, անձանց հետ բիզնես անելու պարագայում», - ասել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Սիգըլ Մանդելքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG