Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Սարգսյանը Հանրապետական կուսակցությունից և Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել, «Ազատությանը» փոխանցեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. - «Հարգելի հայրենակիցներ, ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր՝ շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության»:
ՀՀԿ խմբակցությունից հեռանալու մասին արդեն իսկ հայտարարել են Արթուր Գեւորգյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանն ու Շիրակ Թորոսյանը: