Մատչելիության հղումներ

Թբիլիսիում տրանսպորտային կաթված է


Վրաստանի մայրաքաղաքում ուղևորներին փոխադրում են միայն ավտոբուսները, Թբիլիսի, 5-ը հունիսի, 2018թ.
Վրաստանի մայրաքաղաքում ուղևորներին փոխադրում են միայն ավտոբուսները, Թբիլիսի, 5-ը հունիսի, 2018թ.

Թբիլիսիում շարունակվում է աշխատավարձի բարձրացում պահանջող մետրոյի աշխատողների՝ երեկվանից մեկնարկած գործադուլը: «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ, Վրաստանի մայրաքաղաքում տրանսպորտային կաթված է:

Փոխադրումներն անվճար իրականացնում են գերբեռնված ուղևորատար ավտոբուսները: Մետրոյի աշխատողները մերժել են աշխատավարձը հաջորդ տարվանից բարձրացնելու քաղաքապետ Կախա Կալաձեի առաջարկը:

Կալաձեն ասել է, որ քաղաքապետարանը չունի տրանսպորտի աշխատողների աշխատավարձը բարձրացնելու միջոցներ, հավելելով, որ ինքը չի կարող բարելավել տրանսպորտի ոլորտի աշխատողների սոցիալական վիճակը և միաժամանակ անտեսել ուսուցիչների կամ բժիշկների հոգսերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG