Մատչելիության հղումներ

Փոփոխվել է Հայկ Կյուրեղյանի պատժի կրման ռեժիմը


Հայկ Կյուրեղյանը դատարանում, արխիվ

Քրեակատարողական վարչության որոշմամբ երեկ Հայկ Կյուրեղյանի պատժի կրման ռեժիմը կիսաբացից փոփոխվել է բաց ռեժիմի, այսօր «Ազատության»-ը տեղեկացրեցին քրեակատարողական վարչությունից։

Ըստ վարչության, փոփոխությունը տեղի է ունեցել օրենքով սահմանված կարգով։

Սպասվում է, որ Կյուրեղյանն այսօր ազատ կարձակվի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Բաց ռեժիմը նախատեսում է, որ աշխատանք գտնելու դեպքում նա կարող է առավոտյան դուրս գալ բանտից և երեկոյան նորից վերադառնալ բանտ, իսկ աշխատանք չգտնելու դեպքում կշարունակի մնալ բանտում։

Հիշեցնենք՝ «Արժեքների հեղափոխության» պահանջով փողոց դուրս եկած Շանթ Հարությունյանի և ընկերների գործով առաջին դատական նիստի մեկնարկին՝ 2014-ի ամռանը, դատարանի բակում Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր այնտեղ կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել իրավապահների ուղղությամբ։ Նրա գործողությունները դատարանը համարել էր ծանր հանցագործություն՝ «խուլիգանություն» ու ոստիկանների նկատմամբ «վտանգավոր բռնություն», և նրան դատապարտել 9 տարվա ազատազրկման։

34-ամյա Կյուրեղյանը ճաղերի հետևում է չորրորդ տարին, իրավապաշտպանները նրան համարում են քաղբանտարկյալ՝ առաջին հերթին հաշվի առնելով անհամաչափ խիստ պատիժը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG