Մատչելիության հղումներ

Գորբաչով. «Հարկ է կազմակերպել ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողով»


ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանին Մոսկվայից ճանապարհում են ԽՍՀՄ արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձեն և ԽՍՀՄ ԳԽ նախագահության նախագահ Անդրեյ Գրոմիկոն, Վնուկովո օդանավակայան, 3-ը հունիսի, 1988թ.
ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանին Մոսկվայից ճանապարհում են ԽՍՀՄ արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձեն և ԽՍՀՄ ԳԽ նախագահության նախագահ Անդրեյ Գրոմիկոն, Վնուկովո օդանավակայան, 3-ը հունիսի, 1988թ.

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը կոչ է արել անհապաղ կազմակերպել ռուս-ամերիկյան գագաթնաժողով: Այդ մասին նա գրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի Մոսկվա կատարած այցի 40-ամյակի կապակցությամբ գումարված համաժողովի մասնակիցներին:

«Հարկ է կազմակերպել Ռուսաստանի և Ամերիկայի նախագահների հանդիպումը, բացարձակ անբնական է, որ նրանք առայսօր լիարժեք բանակցություններ չեն անցկացրել, մենք վատնել ենք 2017 թվականը և այս տարվա գրեթե կեսը, հարկ է ետ բերել կորցրած ժամանակը», - ասվում է Գորբաչովի տեսաուղերձում:

Ռեյգանի այցի 40-ամյակի առիթով համաժողովը կազմակերպել է Գորբաչովի ղեկավարած հիմնադրամը, սակայն ինքը ԽՍՀՄ նախկին նախագահն առողջական վիճակի բերումով չի մասնակցել հավաքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG