Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում հարգանքի տուրք են մատուցել սպանված լրագրողների հիշատակին


Ռուսաստանցի հետաքննող լրագրող Նիկոլայ Անդրյուշչենկո, 2016թ.
Ռուսաստանցի հետաքննող լրագրող Նիկոլայ Անդրյուշչենկո, 2016թ.

Նահատակված լրագրողների հիշատակի պատի մոտ երեկ Վաշինգտոնում հարգանքի տուրք են մատուցել մասնագիտական առաքելության ընթացքում սպանված 18 լրագրողների՝ այդ թվում ռուսաստանցի Նիկոլայ Անդրյուշչենկոյի հիշատակին:

73-ամյա Անդրյուշչենկոն լուսաբանել է կոռուպցիայի թեման և մասնավորապես Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի ու քրեական խմբավորումների կապերը: Նա 2017 թվականի մարտի 9-ին դաժան ծեծի է ենթարկվել և այդպես էլ գիտակցության չգալով՝ ապրիլի 19-ին մահացել է հիվանդանոցում:

Նահատակված լրագրողների հիշատակի պատը գտնվում է Newseum-ի՝ Լրագրության և ազատ մամուլի թանգարանի համալիրում:

Այստեղ պատին փակցված են աշխատանքի ընթացքում սպանված թղթակիցների, լուսանկարիչների, օպերատորների և հեռարձակող լրագրողների անուններն ու լուսանկարները:

Համալիրում ներկայացված են ԶԼՄ-ների զոհված աշխատակիցներ ամբողջ աշխարհից՝ ավելի քան 2 հազար 320 մարդ: Պատի տվյալներն ամեն տարի լրացվում են:

Այս տարի հուշապատին է գրանցվել նաև Մալթայում սպանված հետաքննող լրագրող 53-ամյա Դաֆնե Գարունա Գալիցիայի անունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG