Մատչելիության հղումներ

Սերենա Ուիլյամսը դադարեցրեց պայքարը Ռոլան Գարոսի առաջնությունում՝ վնասվածքի պատճառով


Թենիսիստուհի Սերենա Ուիլյամս, արխիվ

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը վնասվածքի պատճառով դադարեցնում է պայքարը Ռոլան Գարոսի առաջնությունում: Թենիսի Մեծ սաղավարտի մրցաշարում նա պետք է հաջորդ խաղում հանդիպեր ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի հետ:

Ռոլան Գարոսի մրցաշարին 36-ամյա Ուիլյամսը մասնակցում էր ծննդաբերությունից հետո:

Արդեն հայտնի է, որ քառորդ եզրափակիչում Շարապովան կխաղա իսպանուհի Գարբինե Մուգուրուսայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG