Մատչելիության հղումներ

Նոր մեղադրանք Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավարին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթը, Վաշինգտոն, 23-ը մայիսի, 2018թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթը, Վաշինգտոն, 23-ը մայիսի, 2018թ.

ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հանգամանքները հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը նոր մեղադրանք է ներկայացրել Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին, պնդելով, թե վերջինս փորձել է ճնշում բանեցնել վկաների վրա:

Ըստ Մյուլերի, դատավարությանը սպասող գրավի դիմաց ազատության մեջ գտնվող Մանաֆորթը, մասնավորապես, փորձել է կապ հաստատել The Hapsburg Group լոբբիստական ընկերության երկու ներկայացուցիչների հետ:

Մինչև 2014 թվականը նա աշխատել է The Hapsburg Group-ի հետ, որը զբաղվել է Ուկրաինայի ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի շահերի սպասարկմամբ:

Հետաքննությունների դաշնային գործակալությունն ունի փաստաթղթեր, հեռախոսազրույցների ձայնագրություններ և այլ նյութեր, որոնք վկայում են, որ Մանաֆորթը փորձել է կապ հաստատել հավանական վկաների հետ, ինչը հակասում է 2017 թվականի հոկտեմբերին գրավի դիմաց ազատ արձակվելու պայմաններին:

Հատուկ դատախազ Մյուլերը Մանաֆորթի գրավով ազատ արձակվելու արտոնությունը վերանայելու դիմում է ներկայացրել Կոլումբիայի շրջանային դատարան:

Մանաֆորթը մեղադրվում է փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ: Նա հերքում է մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG