Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գվատեմալայի նախագահին


Գվատեմալա - «Ֆուեգո» հրաբխի ժայթքման հետևանքով տուժածներին օգնություն է ցուցաբերվում, 3-ը հունիսի, 2018թ.

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսին՝ բնական աղետի ողբերգական հետևանքների հետ կապված:

«Խորապես ցնցված եմ Գվատեմալան պատուհասած «Ֆուեգո» հրաբխի ժայթքման աղետալի հետևանքներից, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ: Վստահ եմ, որ Գվատեմալայի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարելու այս արհավիրքի հետևանքները: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Գվատեմալայի ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասված է հեռագրում:

Գվատեմալայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհվածների թիվը, ըստ վերջին տվյալների, հասել է 69-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG