Մատչելիության հղումներ

Դատարանը որոշեց վերսկսել Շենգավիթի բժշկական կենտրոնում ծննդկանի ու նորածնի մահվան դատաքննությունը


Ծննդկան Մերի Մարգարյանը, արխիվ

Ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով վճռի հրապարակման փոխարեն այսօր դատարանը որոշեց վերսկսել դատաքննությունը:

Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը որոշեց, որ ամբաստանյալ բժիշկների մեղավորության մասին վճիռ կայացնելու համար առանցքային նշանակություն ունի դատաբժշկական հանձնաժողովի եզրակացությունը, որի հավաստիությունը դատաքննության ընթացքում կողմերը կասկածի տակ են առել: Ուստի, ըստ դատարանի՝ անհրաժեշտ է անցկացնել հանձնաժողովային դատաբժշկական կրկնակի փորձաքննություն:

Դատարանը կողմերին ժամանակ տրամադրեց առաջարկներ ներկայացնել, թե որ մարմինը պետք է իրականացնի նոր փորձաքննությունը, ինչպես նաև ներկայացնել հանձնաժողովին տրվելիք հարցերի առաջարկներ: Նիստը հետաձգվեց մինչև հունիսի 13-ը:

Ծննդկան Մերի Մարգարյանը ու նրա նորածինը մահացել են 2015-ին: Գործով մեղադրվում են Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը: Ըստ մեղադրանքի՝ բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացվել են ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Բժիշկները չեն կալանավորվել: Մեղադրող կողմը Շուշանիկ Բախշյանի համար պահանջել է 3.5, իսկ Անի Բաբելյանի համար 2.5 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG