Մատչելիության հղումներ

Հորդանանի թագավորը պաշտոնանկ է արել երկրի վարչապետին


Հորդանանի վարչապետ Հանի Մուլքի
Հորդանանի վարչապետ Հանի Մուլքի

Հորդանանի թագավոր Աբդալան այսօր պաշտոնանկ է արել երկրի վարչապետ Հանի Մուլքիին:

Հորդանանի միապետի այս քայլին նախորդել են թագավորության պատմության ընթացքում արձանագրված ամենազանգվածային ցույցերը, որոնց մասնակիցները բողոքում էին Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջով իրականացված հարկերի կտրուկ ավելացման դեմ:

Մուլքիի փոխարեն Աբդալան վարչապետ է նշանակել Համաշխարհային բանկի նախկին աշխատակից Օմար Ալ-Ռազակին:

Հորդանանի արհմիությունների ղեկավարները հայտարարում են, որ բողոքի գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ քանի դեռ երկրի իշխանությունները հստակորեն չեն հայտարարել հարկային նոր փաթեթի չեղարկման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG