Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը այցելել է Իտալիայի դեսպանատուն, շնորհավորել Ազգային տոնի առթիվ


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի գրասենյակի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի գրասենյակի

Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն Իտալիայի Հանրապետության պետական տոնի՝ Ազգային օրվա առթիվ այսօր այցելել են Հայաստանում Իտալիայի դեսպանատուն և շնորհավորել դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Իտալիայի բարեկամ ժողովրդին, մաղթել հաջողություններ և բարօրություն:

Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իտալական միջպետական կապերը զարգանում են պատմական ամուր հիմքերի և երկու ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգության հիման վրա: Գոհունակությամբ ընդգծելով հարաբերությունների գործընկերային բնույթը և փոխվստահության բարձր մակարդակը՝ նրանք միաժամանակ նշել են, որ համագործակցության ներուժը չափազանց մեծ է, և կողմերի խնդիրն է այն մշտապես բացահայտել:

Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Եվրոպական միություն գործակցությանը, որը նաև հայ-իտալական փոխգործակցության օրակարգի կարևոր ուղղություններից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG