Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Գերագույն դատարանը ուժի մեջ թողեց ընդդիմադիր կայքերի արգելափակման որոշումը


«Ազատության» ադրբեջանական ծառայության լոգոն, արխիվ

Ադբեջանի Գերագույն դատարանը այսօր մերժել է մի շարք անկախ լրատվամիջոցների` այդ թվում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության պաշտոնական կայքի արգելափակումը երկրի տարածքում դադարեցնելու հայցը:

«Ազատության» ադրբեջանական ծառայությունից բացի, երկրի տարածքում արգելափակված են նաև Azerbaycan Saati և Turan TV ինտերնետային հեռուստաընկերությունների և «Ազադլըղ» թերթի կայքերը:

Առաջին ատյանի դատարանը ընդդիմադիր կայքերի արգելափակման մասին որոշումը կայացրել էր 2017 թվականի մայիսին:

Անցած դեկտեմբերին Բաքվի քաղաքային վերաքննիչ դատարանը այս որոշումն ուժի մեջ էր թողել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG