Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի բանակի հրամանատարությունը պաշտոնանկ է արվել


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը հանդիպում է զինվորականության հետ, արխիվ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը հանդիպում է զինվորականության հետ, արխիվ

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունը կադրային փոխատեղումներ է իրականացրել երկրի զինված ուժերում: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն` պաշտոնանկ են արվել պաշտպանության նախարար Պակ Են Սիկը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Լի Մեն Սուն և հյուսիսկորեական բանակի գլխավոր քաղաքական վարչության ղեկավար Կիմ Չոն Գակը:

Reuters-ի տեղեկություններով՝ ամերիկյան իշխանությունները համոզված են, որ Փհենյանում տեղի ունեցած պաշտոնանկությունների պատճառը Հյուսիսային Կորեայի ղեկավարության շրջանում Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ ծագած տարաձայնություններն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG