Մատչելիության հղումներ

Պեկինը զգուշացնում է Վաշինգտոնին՝ նոր մաքսավճարները կխաթարեն երկկողմ առևտուրը


ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբոր Ռոս, արխիվ
ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբոր Ռոս, արխիվ

Չինաստանը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ Վաշինգտոնի հետ ձեռք բերված առևտրային կամ որևէ այլ գործարար պայմանավորվածություն չի կարող ուժ ունենալ, եթե ամերիկյան կողմը նոր մաքսային դրույքաչափեր սահմանի երկկողմ առևտրում:

Ժամեր առաջ Պեկինում ավարտվեցին առևտրի վերաբերյալ ամերիկա-չինական հերթական բանակցությունները՝ ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբըր Ռոսի և Չինաստանի փոխվարչապետ Լյու Հուի միջև:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս է հայտարարել, որ ամերիկա-չինական առևտրում ավելի շատ չինական արտադրանք ու ծառայություն է վաճառվում Միացյալ Նահանգներում, քան՝ հակառակը, ուստի առաջարկել է մոտ 50 միլիարդ դոլար արժողությամբ չինական տարաբնույթ ապրանքների նկատմամբ սահմանել նոր՝ ավելի բարձր մաքսավճարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG