Սլովենիայում կայացած խորհրդարանական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթանակ է տարել աջակողմյան, ներգաղթյալների դեմ կոշտ դիրքերից հանդես եկող Սլովենական ժողովրդավարական կուսակցությունը, որն առաջնորդում է այդ երկրի նախկին վարչապետ Յանեզ Յանշան:
Ըստ Սլովենիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ձայների մոտ 90 տոկոսի հաշվարկը ցույց է տվել, որ Յանշայի գլխավորած ուժը կստանա 90-տեղանոց խորհրդարանի 25 աթոռները: Երկրորդ տեղում է նախկինում կատակերգակ Մարյան Շարեցի ղեկավարած քաղաքական ուժը, որը կստանա 13 տեղ: