Մատչելիության հղումներ

Երևանում վաղվանից սպասվում է առանց տեղումների եղանակ


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում, հունիսի 5-8-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում այսօր կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Հունիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG