Սլովենիայում այսօր անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Ռոյթերզ» գործակալությունը, վկայակոչելով հասարակական կարծիքի հարցումների արդյունքները, նշում է, որ նախկին վարչապետ Յանեզ Յանշի գլխավորած Սլովենական ժողովրդավարական կուսակցությունը, որը հանդես է գալիս միգրացիոն կոշտ քաղաքականության օգտին, կարող է ստանալ ձայների մեծամասնությունը, սակայն ոչ այնքան, որքան պետք է միակուսակցական կառավարություն ձևավորելու համար:
Հարցումների արդյունքների համաձայն, երկրորդ տեղը կարող է զբաղեցնել ձախակենտրոն «Մարյան Շարեցի ցուցակը»:
Սլովենիան համարվում է նախկին Հարավսլավիայի ամենազարգացած տնտեսությունն ունեցող երկիրը, որը Եվրամիության անդամ է դարձել 2004-ին, իսկ 2007-ին մտել Եվրոպական միասնական արժույթի՝ եվրոյի գոտի: