Մատչելիության հղումներ

Լեհաստանում և Բալթյան երկրներում այսօրվանից մեկնարկում են Saber Strike զորավարժությունները


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն ՆԱՏՕ-ի 2017 թվականի զորավարժություններին, 20-ը հունիսի, 2017թ․
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն ՆԱՏՕ-ի 2017 թվականի զորավարժություններին, 20-ը հունիսի, 2017թ․

Լեհաստանում և Բալթյան երկրներում հունիսի 3-ին մեկնարկում են ՆԱՏՕ-ի Saber Strike-18 զորավարժությունները, որին մասնակցում են ավելի քան 18 հազար զինվորականներ՝ 19 երկրներից: 12-օրյա զորավարժությունները տեղի են ունենում Լեհաստանի վերջին հայտարարությունների ֆոնին՝ այն մասին, որ քննարկում են երկրի տարածքում ԱՄՆ-ի մշտական ռազմական ներկայությունը տեղակայելու հարցը, ինչպես դա արել են Գերմանիան և Իտալիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

ՆԱՏՕ-ի բազմազգ մարտական խումբը Լեհաստանում գլխավորում է Միացյալ Նահանգները, իսկ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դաշնակիցները հրամանատարություն են ստանձնել Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում, որտեղ նույնպես կանցկացվեն Saber Strike վարժանքները:

«Եվրոպայում ԱՄՆ-ի բանակի ղեկավարության հետ համատեղ վարժանքները ուղղված են պատրաստվածության բարձրացմանը: Զորավարժությունները կցուցադրեն միասնական գործելու հարցում Դաշինքի վճռականությունն ու կարողությունները՝ ի պատասխան ցանկացած ագրեսիայի», – հայտնում են ԱՄՆ-ի զինված ուժերից:

Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն ամրապնդել են Լեհաստանում և այդ տարածաշրջանում իրենց ներկայությունը Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG