ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մատիսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների մեղմացում չի լինի, մինչև Փհենյանը «անշրջելի քայլեր չձեռնարկի ամբողջական ապամիջուկայնացման ուղղությամբ»: Այս մասին Մատիսը հայտարարել է հունիսի 3-ին հարավկորեացի և ճապոնացի պաշտոնակիցների հետ Սինգապուրում նախատեսված հանդիպումից առաջ:
Ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունները հնչում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հյուսիսկորեացի պաշտոնակցի հետ հանդիպումը հաստատելուց հետո: Թրամփը հայտարարել է, թե Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը դադարեցնելու կապակցությամբ «շատ դրական արդյունքներ» է ակնկալում Կիմ Չեն Ունի հետ բանակցություններից: