Մատչելիության հղումներ

Նեթանյահուն հետաձգեց Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի քննարկումը


Բենյամին Նեթանյահու, արխիվ
Բենյամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հետաձգել է Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի շուրջ քննարկումները: Երկրի արտգործնախարարությունը այսօր հայտարարել է, որ Նեթանյահուն ընդունել է իրենց խորհրդատվությունը՝ հետաձգել քննարկումները մինչև Թուրքիայում կայանալիք առաջիկա ընտրություններ, այն հիմնավորմամբ, որ դա հավանաբար կշահարկվի Թուրքիայի նախագահի կողմից նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Մայիսի 23-ին Իսրայելի խորհրդարանը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ներառելուն, ինչին հետևեց Անկարայի արձագանքը, ըստ որի, Իսրայելը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, կվնասի ինքն իրեն և կասկածի տակ կդնի Հոլոքոսթի հատուկ կարգավիճակը:

Մայիսի 29-ին Իսրայելի Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը հարցը հանեց օրակարգից։ Էդելշտեյնի մամլո խոսնակը բացատրեց՝ պատճառն այն է, որ վստահ չէին, թե մեծամասնությունը կողմ կքվեարկի։

Առնվազն 23 երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Գերմանիան ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:

Իսրայելցի պատգամավորները Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին հերթական անգամ խոսում են Թուրքիայի հետ նոր դիվանագիտական ճգնաժամի ֆոնին:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, Հայոց Ցեղասպանության հարցի շուրջ թե՛ իշխանական կոալիցիայի, թե ընդդիմության հեղինակած երկու օրինագիծ է շրջանառում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG