Մատչելիության հղումներ

Իրանի կենտրոնական շրջաննեից մեկում վթարի է ենթարկվել երկրի օդուժին պատկանող օդանավ: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունները:

Հաղորդվում է, որ վթարվել է «F-7» կործանիչ, որը ցած է ընկել Իսպահան քաղաքից ոչ հեռու գտնվող Հասանաբադ բնակավայրի մոտակայքում: Իրանի անվտանգության ուժերը շրջափակել են աղետի վայրը, իրականացվում են քննչական գործողություններ: Երկու օդաչուները հասցրել են լքել ընկնող ինքնաթիռը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG