Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ Կատալոնիայի նոր կառավարության երդման արարողությունը


Կիմ Թորա, արխիվ
Կիմ Թորա, արխիվ

Այսօր Կատալոնիայում տեղի ունեցավ Կիմ Թորայի գլխավորած նոր կառավարության երդմնակալության արարողությունը: Կատալոնիայի նոր ղեկավարները նախկին առաջնորդ Կարլես Պուչդեմոնի համախոհներն են, որի կառավարման օրոք տեղի էր ունեցել Մադրիդի կողմից մերժվող անկախության հանրաքվեն:

Այսպիսով ավարտվեց Մադրիդի ուղղակի կառավարումն այս ինքնավար մարզում: Նոր ընտրությունների արդյունքներով՝ Կատալոնիայի խորհրդարանում կրկին մեծամասնություն են կազմում անջատականները:

Պաշտոնը ստանձնելուց հետ Թորան Իսպանիայի նոր վարչապետ Պեդրո Սանչեսին կոչ է արել բանակցություններ սկսել: Սոցիալիստների առաջնորդը, ով նույնպես այսօր երդմամբ ստանձնել է Իսպանիայի կառավարության ղեկը, ի տարբերություն իր նախորդի՝ Մարիանո Ռախոյի, հայտարարել է, թե պատրաստ է բանակցել կատալոնցի անջատականների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG