Մատչելիության հղումներ

Արման Եղոյանը՝ վարչապետի մամուլի քարտուղար


Արման Եղոյան
Արման Եղոյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Արման Եղոյանը նշանակվել վարչապետի մամուլի քարտուղար, տեղեկացնում է կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջը:

Ըստ Կառավարության ներկայացրած տեղեկանքի, 34-ամյա Արման Եղոյանը 2001-2005 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում: 2007-2009 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում:

2013 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորման, իսկ 2015 թվականից՝ համանուն կուսակցության անդամ է: 2014-2015 թթ. սովորել է Եվրոպայի Քոլեջի՝ Վարշավայի համալսարանական ավանում՝ ստանալով եվրոպագիտության մագիստրոսի կոչում: 2016 թ. աշխատել է Թբիլիսիում հիմնված «Ալիք մեդիա» հայ-վրացական լրատվական հարթակում: Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և լեհերեն լեզուներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG