Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ Եգիպտոսի նախագահի պաշտոնում վերընտրված Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի երդման արարողությունը


Աբդել Ֆաթահ ալ-Սիսի, արխիվ
Աբդել Ֆաթահ ալ-Սիսի, արխիվ

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին պաշտոնապես երկրորդ անգամ չորս տարի ժամկետով ստանձնեց երկրի նախագի պաշտոնը: Նա վերընտրվել էր մարտին՝ մրցակցության բացակայության պայմաններում:

Այսօր Կահիրեում Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել ալ-Սիսիի երդմնակալության արարողությունը: Ալ-Սիսիի աջակիցները նշում են, որ նրան հաջողվել է երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը, իսկ ընդդիմախոսները նրան մեղադրում են այլախոհությունը ճնշելու, մամուլի ազատությունը սահմանափակելու մեջ:

Բանակի նախկին ղեկավար ալ-Սիսին Եգիպտոսի նախագահի պաշտոնը ստանձնել է Մուհամեդ Մորսիի իշխանությունը տապալելու արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG