Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԼՂ խնդիրը


Էլմար Մամեդյարով, արխիվ

Այցով Նյու Յորքում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունը, հայտնում են, որ Մամեդյարովը Գուտերեշի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը: Մասնավորապես, Մամեդյարովը դարձյալ հայտարարել է՝ «հայկական զորքը պետք է դուրս բերվի Ադրբեջանի օկուպացված տարածքներից, ադրբեջանցի բռնի տեղահանվածները պետք է վերադառնան իրենց հարազատ հողերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG