Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ազգայնականները վերանվանեցին իրենց կուսակցությունը


Մարին Լե Պեն, արխիվ

Մարին Լե Պենի գլխավորած՝ Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան կուսակցությունն անվանափոխվեց․ «Ազգային ճակատ»-ի փոխարեն այժմ այն կոչվում է «Ազգային միավորում»:

Ինչպես հաղորդվում է, կուսակցության «ռեբրենդինգի» նպատակը մարտավարական քայլ է՝ վատ համբավից ձերբազատվելու և աջակողմյան պոպուլիստական շարժումը նորովի ներկայացնելու նպատակով: Եվրասկեպտիկներին միավորող այս կուսակցության առաջնորդն անցյալ տարի պարտվել էր նախագահական ընտրություններում․ Մարին Լե Պենին հաջողվել էր հաղթահարել առաջին փուլը, սակայն երկրորդում նա զիջել էր Էմանյուել Մակրոնին:

«Ազգային ճակատ» կուսակցությունը 1972 թվականին հիմնադրել է Մարին Լե Պենի հայրը՝ Ժան-Մարի Լե Պենը, ով 39 տարի շարունակ ղեկավարել է այն: 2015 թվականին քաղաքական ուժի երկարամյա առաջնորդը հեռացվեց կուսակցության շարքերից՝ դստեր հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG