Մատչելիության հղումներ

Էրեբունիի անկարգությունների գործով մեկ անձ կալանավորվել է


Ծեծկռտուք Էրեբունիում ապրիլի 22-ին
Ծեծկռտուք Էրեբունիում ապրիլի 22-ին

Դատարանը բավարարել է ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրվող անձանցից մեկին՝ Գոռ Խաչատրյանին կալանավորելու՝ Քննչական կոմիտեի միջնորդությունը։

Եվս երկուսի՝ Մասիսի քաղաքապետի հորեղբոր որդու՝ Գևորգ Համբարձումյանի և Սարգիս Սահակյանի նկատմամբ կալանավորման միջնորդությունը մերժվել է, «Ազատությանը» փոխանցեց այս գործով մեղադրյալների պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհդական Սոնա Տռուզյանը։

Այս գործով մեղադրվող ևս երկու անձի՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին կալանավորելու միջնորդությունները դատարանը կքննարկի այսօր՝ օրվա ընթացքում։ Քաղաքապետը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու մասնակցելու, մյուս չորսը՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ:

Քննաչական կոմիտեն հինգի դեպքում էլ դատարանին միջնորդնել էր խափանման միջոց ընտրել կալանքը։

Ապրիլի 22-ին քաղաքացիական հագուստով մարդիկ, հիմնականում՝ բժշկական դիմակներով, հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա, քարերով ու մահակներով հարվածել նրանց։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, Էրեբունիում այդ օրը քաղաքացիների նկատմամբ բռնություն է գործադրվել նաև էլեկտրահարող սարքերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG