Մատչելիության հղումներ

Նախագահն «աբսուրդ» է որակում կուսակցություն հիմնելու մասին լուրերը


Նախագահ Արմեն Սարգսյանն «աբսուրդ» է որակում կուսակցություն հիմնելու մասին մամուլում շրջանառվող լուրերը։

«Ես կարծում եմ, որ դեռևս բավականին շատ կեղծ լուրեր լսելու եք, զրո, բացարձակապես անիմաստ է: Եթե մի քիչ մտածեք, Դուք էլ տրամաբանորեն կհասկանաք, որ դա աբսուրդ է։ Հանրապետության նախագահը ոչ միայն անկուսակցական պետք է լինի, այլև պետք է վեր լինի բոլոր կուսակցական, քաղաքական պրոցեսներից, միայն այդ դեպքում կկարողանա կատարել իր պարտականությունները։ Իսկ մարդիկ էդպիսի ֆեյք նյուզեր դեռ շատ կտարածեն, վերլուծեք կհասկանաք, որ սուտ են», - «Ազատություն» հետ զրույցում ասաց նախագահը։

Նշենք, որ երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել էր «Օրրան» բարեգործական կազմակերպություն, ներկա էր գտնվել փոքրիկների համար կազմակերպված տոնական միջոցառմանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG