Մատչելիության հղումներ

Փաշինյանի կառավարությունն արդեն մեկ ամսական է, ի՞նչ սպասել․ Քննարկում «Տեսակետների խաչմերուկում»


Հրանտ Տեր-Աբրահամյանը և Լևոն Մարգարյանը «Ազատության» տաղավարում, 31-ը մայիսի, 2018 թ․

Հունիսի 8-ին կլրանա վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեկ ամիսը: Բացարձակապես ոչ մի քաղաքագետ ճշգրտորեն չէր կանխատեսել այն, թե ինչով կավարտվի ժամանակին Փաշինյանի հռչակած «14+4» ծրագիրը, որն այլ կերպ՝ կոչվում էր դիմադրության «ճանապարհային քարտեզ»:

Ըստ էության, սկզբնական փուլում այդ ծրագրին քաղաքական ուժերը չէին միացել, մինչդեռ հասարակության շրջանում այժմ առկա է դրական սպասումների, հեռանկարների, հույսի հսկայական չափաբաժին, որպիսին չէր եղել թերևս անկախության առաջին տարիներից հետո:

Հենց այդ սպասումների ու առհասարակ՝ սպասվող հնարավոր զարգացումների շուրջ իրենց կարծիքն են հայտնում «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման հյուրերը՝ պատմաբան, քաղաքական վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը և քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG