Մատչելիության հղումներ

Գերմանիայում կենդանաբանական այգուց վայրի կենդանիներ են փախել՝ առյուծներ, վագրեր և արջ


Առյուծ կենդանաբանական այգում, արխիվ
Առյուծ կենդանաբանական այգում, արխիվ

Ուրբաթ օրը գերմանական Լյունեբախ քաղաքի Այֆել ազգային այգուց փախել են երկու առյուծ, երկու վագր և մեկ արջ: Այս մասին հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կենդանաբանական այգու ղեկավարության հայտարարությունը:

Այֆել այգու մոտ 30 հեկտար տարածքում պահվում է շուրջ 400 կենդանի՝ այդ թվում էկզոտիկ տեսակների: Գործակալության տվյալներով, արջի վրա կրակ է արձակվել փախուստի պահին, մյուս կենդանիների որոնման աշխատանքները շարունակվում են: Տեղացիներին խորհուրդ է տրվել չլքել բնակարանները:

Հաղորդվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Գերմանիայում վայրի կենդանիները փախուստի են դիմում: 2016 թվականին իրենց վանդակներից փախել են երկու առյուծներ, որոնցից մեկը սպանվել է, երկրորդին հաջողվել է վերադարձնել վանդակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG